Apple–ում մեկ օրվա ընթացքում ավելի քան 1 մլն iPhone 4S–ի պատվեր է ձևակերպվել
Ամերիկյան Apple ընկերության նոր արտադարանքը՝ iPhone 4S–ը, որ ԱՄՆ–ում ներկայացվեց հոկտեմբերի 4–ին, դարձել է ընկերության ամենավաճառվող սմարթֆոնը։
Ինչպես հաղորդում է ամերիկլյան Bloomberg գործակալությունը, միայն մեկ օրվա ընթացքում ընկերությունում ավելի քան 1 մլն iPhone 4S–ի պատվեր է գրանցվել, ինչը 67տոկոսով գերազանցում է նախորդ iPhone–ի ցուցանիշը։
«iPhone 4S–ը Սթիվ Ջոբսի վերջին մշակումն է։ Կարծում ենք, որ որոշակի դեր է խաղացել նաև սենտիմենատությունը»,–նշում են վերլուծաբանները։
Նշենք, որ Ջոբսը մահացավ iPhone 4S–ի շնորհանդեսից մեկ օր անց։
Արտաքինից iPhone 4S-ը նույն iPhone 4-ն է, սակայն «ներսից» բոլորովին նոր է: Երկար սպասված սմարթֆոնն ունի ավելի հզոր A5 երկմիջուկ պրոցեսոր՝ 1 Գբ հաճախությամբ: Apple-ի ներկայացուցչի խոսքով` այս սարքը 7 անգամ ավելի արագ է աշխատում, քան նախորդ iPhone-ը: Սարքն ունի նաև նոր ալեհավաքային համակարգ, ինչը թույլ է տալիս փոխել ալեհավաքներն՝ ավելի արագ կապի ապահովելու համար և այլն։










