Mail.Ru-ի օգտատերերը դժգոհում են փոստային ծառայության խափանումներից

16:04 • 10.10.11

Ռուսաստանի խոշորագույն փոստային ծառայության` Mail.Ru-ի որոշ օգտատերեր այսօր դժարանում են օգտվել իրենց փոստարկղերից: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Փոստը ստուգելու կամ հաղորդագրությունը բացելու դեպքում էկրանի վրա հայտնվում է հաղորդագրություն`սերվերի սխալի կամ տվյալների բազայի ծանրաբեռնվածության մասին:

Ընկերությունը ձախողումների փաստը հաստատել է և խոստացել, որ խնդիրները կլուծվեն առաջիկա ժամերի ընթացքում: Խնդիրների պատճառների մասին չի նշվում:

Mail.Ru-ի օգտատերերը դժգոհում են փոստային ծառայության խափանումներից