ՎիվաՍել-ՄՏՍ-ը «ԱրմԹեք Կոնգրես 2011»-ի գլխավոր հովանավորն է

18:42 • 10.10.11

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 4-րդ ամենամյա համաժողովի գլխավոր հովանավորն է:

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների «ԱրմԹեք Կոնգրես 2011» 4-րդ ամենամյա համաժողովն այս տարի անցկացվում է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում` «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո: Այն կազմակերպվել է ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Սինոփսիս Հայաստան» ընկերության, «Վիասֆեր» տեխնոպարկի, Զարգացման հայկական գործակալության, ՏՏ ձեռնարկությունների միության և «Յունիքոմփ» ընկերության աջակցությամբ:

Համաժողովը նպատակ ունի աջակցելու Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը, խթանելու ներդրումների աճը, ամրապնդելու միջազգային գործարար կապերը, հայտնաբերելու ներդրումային նոր հնարավորություններ և ստեղծելու մասնագիտական ընդլայնված ցանց:

«Գիտական ներուժն ամենաթանկ կապիտալն է: Այն հարկավոր է ուղղորդել այնպես, որ երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերը մաքսիմալ արդյունավետ լինեն: Ողջունում եմ գործարար և ներդրումային նոր հնարավորություններ բացահայտելու` «ԱրմԹեք» կոնգրեսի կազմակերպիչների ձգտումը:,, Դա հնարավորություն կտա կրկնապատկելու այս ոլորտում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները, խթանելու միջազգային գործարար կապերը և նպաստելու աշխարհում մեր ճանաչմանը` որպես ՏՏ ոլորտում բարձր վարկանիշ ունեցող երկիր»,- ողջույնի խոսքում ընդգծել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համաժողովն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «ԱրմԹեք Կոնգրես 2011»-ի գլխավոր հովանավորն է