Մուլտիվիտամինները մահացու կարող են լինել բալզակյան տարիքի կանանց համար

17:57 • 11.10.11

Բալզակյան տարիքի կանանց չափից շատ վիտամին օգտագործելը կարող է մահվան դուռը հասցնել: Այս մասին հայտնում է BBC-ն` հղում կատարելով Archives of Internal Medicine պարբերականում հրապարակված հետազոտության արդյունքները:

Գիտնականները ուսումնասիրել են վիտամինների օգտագործման և մահացության դեպքերի ավելացման միջև եղած կապը:

Հետազոտությանը մասնակցել է 38.000 ամերիկուհի, որոնք վերջին 20 տարիների ընթացքում միշտ օգտագործել են վիտամիններ:

Պարզվել է, որ 50-60 տարեկան կանայք, որոնք օգտագործում են տարբեր տեսակի վիտամինային հավելումներ, կարող են առողջության լուրջ խնդիրներ ունենալ:

Գիտնականները նշում են, որ մուլտիվիտամինային համալիրը, В6 վիտամինը, ցինկը, երկաթը և մագնեզիումը «ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ»: Վնասակար չէ միայն կալցիումը:

Երկաթի` չափից շատ օգտագործումը մահվան վտանգը բարձրացնում է 3,9%-ով, մյուս վիտամինների դեպքում` 2,4%:
 

Մուլտիվիտամինները մահացու կարող են լինել բալզակյան տարիքի կանանց համար