Բրիտանացիներին կստիպեն նախապես տեղեկացնել ինտերնետ պրովայդերին պոռնո կայքեր այցելելու մտադրության մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդես է եկել նախաձեռնությամբ` բրիտանացիներին պարտադրել ինտերնետ մատակարարող ընկերության հետ պայմանագիր կնքելիս տեղեկացնել` պատրաստվում է արդյոք պոռնո կայքեր դիտել, թե ոչ: Եթե բաժանորդն ընտրում է վերջին տարբերակը, մատակարարն արգելափակում է նրա մուտքը նման աղբյուրներ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Վարչապետի կարծիքով, այս միջոցառումները թույլ կտան երեխաներին հեռու պահել ինտերնետայինպոռնոգրաֆիայից:
Այս նախաձեռնությանը աջակցում են Բրիտանիայի 4 խոշոր ինտերնետ մատակարարող ընկերությունները` BT, Sky, TalkTalk և Virgin Media: Միասին նրանք ինտերնետ են մատակարարում երկրի ավելի քան 90% բաժանորդներին:
Թե ինչպես են պրովայդերները պատրաստվում զատել պոռնոգրաֆիկ ռեսուրսները, հայտնի չէ: Ինտերնետ-ֆիլտրերի միացում-անջատումը կվերաբերվի միայն նոր բաժանոդներին:










