Խոշոր կողոպուտ Նյու Յորքում. չորս րոպեում 4 հոգով 112 հազար դոլարի iPad են տարել

11:06 • 12.10.11

Նյու Յորքի Բրուկլինի շրջանում 4 հանցագործ 4 րոպեի ընթացքում գողություն են կատարել էլեկտրոնիկայի խանութում` հափշտակելով 112 հազա դոլար արժողությամբ iPad պլանշետներ: Այս մասին հայտնում է Daily News պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան: Գողերը ներխուժել են խանութ դիմացի դռնից, կոտրել են փակ դռները, վերցրել պլանշետները և կայծակնային արագությամբ հեռացել:

Ոստիկանությունը ենթադրում է, որ խանութի աշխատակիցներից մեկն օգնել է հանցագործներին, քանի որ դռները կոտրելու ժամանակ բոլոր տեսախցիկները անջատված են եղել:

Խոշոր կողոպուտ Նյու Յորքում. չորս րոպեում 4 հոգով 112 հազար դոլարի iPad են տարել