ՀԾԿՀ–ն ձեռնարկում է «ազգային ռոումինգի» համակարգի ներդրմանն ուղղված քայլեր

18:43 • 12.10.11

Ֆինլանդիայի կառավարությունը համաձայնել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին տրամադրել միջոցներ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դրամաշնորհ տրամադրելու համար։ Դրամաշնորհը կուղղվի 2012թ.–ին երկրում «ազգային ռոումինգի» համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքներին։ Այս մասին այսօրվա ասուլիսում հայտնեց հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը։ Նա պարզաբանեց, որ համակարգի ներդրման շնորհիվ բջջային կապի բաժանորդները կունենան մեկ քարտով տարբեր օպերատորների կապից օգտվելու հնարավորություն։

Արաբաջյանի խոսքերով՝ նշված համակարգի ներդրումով կարվի Հայաստանում MNP (mobile number portability system)` բջջային համարների տեղափոխման համակարգի ներդրման գործի կեսը։ Համակարգին անցնելու համար, նրա խոսքերով, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի կատարել օրենսդրական փոփոխություններ, իսկ օպերատորներին՝ ներդրումներ կատարել, մասնավորապես, բիլինգի համակարգերում։

 

ՀԾԿՀ–ն ձեռնարկում է «ազգային ռոումինգի» համակարգի ներդրմանն ուղղված քայլեր