Samsung-ը Galaxy-ի երեք կատարելագործված մոդել կթողարկի Եվրոպայում
Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը Եվրոպայում շուտով կթողարկի սմարթֆոն Galaxy-ի երեք կատարելագործված մոդել, որպեսզի հաղթահարի իր ապրանքի վաճառքի ժամանակավոր արգելքը: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Հիշեցնենք, որ Nokia ընկերության դիրքերի թուլացումից հետո Apple և Samsung ընկերությունները 10 երկրներում արտոնագրային պատերազմ են մղում սմարթֆոնի շուկայում լիդեր դառնալու համար: Apple-ը նախկինում փորձել է արգելափակել Samsung – Galaxy պլանշետային համակարգիչների և սմարթֆոնների վաճառքը Նիդեռլանդներում:
Օգոստոսի կեսերին դատարանը Samsung-ին թույլատրեց վաճառել իր արտադրանքը եվրոպական երկրների մեծ մասում, սակայն արգելք դրեց սմարթֆոնի երեք մոդելի վաճառքի վրա`- Galaxy S, S II և Ace:










