Apple-ը հնարավոր է՝ թողարկի 200 դոլար արժողությամբ iPad
Ticonderoga Securities ընկերության վերլուծաբան Բրայան Ուայթը տեղեկություն է տարածել այն մասին, որ Apple-ը շուտով պատրաստվում է ներկայացնել iPad պլանշետային համակարգչի ամենաէժան տարբերակը:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Ուայթի այս հայտարարությունը հիմնված է համակարգիչ հավաքող մատակարարներից ստացած տեղեկությունների վրա: Նրա խոսքով՝ նոր մոդելը կստանա iPad mini անունը, ընդ որում՝ պլանշետի չափերը չեն փոխվի:
Նորույթը կարժենա $200: FOX News Network-ը գրում է, որ iPad mini-ն կթողարկվի 2012-ի սկզբին:
Կանխատեսումների համաձայն՝ 2011-ին կիրացվի մոտ 63,6 մլն պլանշետ, որի 73,4%-ը կլինի Apple-ի մասնաբաժինը՝ նախորդ տարվա 83,4%-ի համեմատ: Ըստ փորձագետների՝ 2012-ին կարտադրվի ավելի քան 100 մլն պլանշետ, իսկ 2015-ին՝ 326 մլն:










