Գաջեթներ, որոնք թույլ կտան խուլ մարդկանց տեսնել ձայները

18:04 • 13.10.11

Դիզայներ Ջե Պյուն Լինhttp://www.jaepyunglee.com/) ներկայացրել է մի քանի սարքերի կոնցեպտներ, որոնք նախատեսված են խուլ կամ լավ չլսող մարդկանց համար: Դիզայների առաջարկած Communicaid համակարգն ունի տեսալսողական «ապարատ» ու հատուկ ակնոցներ, որոնք խուլ մարդկանց տեսողության միջոցով տեղեկացնում են ձայների մասին: Պյուն Լին նաև ներկայացրել է հատուկ կոմունիկատոր, որը թույլ է տալիս սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց շփվել շրջապատի հետ:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, տեսալսողական «ապարատն» օգտագործում է որակյալ միկրոֆոն, որը հատուկ կարգավորված է այնպես, որ արձագանքի հրդեհային տագնապի, դռան կամ հեռախոսի զանգի ձայներին:

Ըստ դիզայների՝ օգտագործողը կտեսնի ձայները՝ համապատասխան լույսերի տեսքով: Ինչ վերաբերում է ակնոցին, ապա այն նույնպես համալրված կլինի միկրոֆոնով ու կօգնի ապակու վրա երևացող լույսերով կողմնորոշվել դրսում ու հասկանալ ձայներին: Այս սարքերի շարքում ներկայացվել է նաև սմարթֆոն, որը սովորական հեռախոս է, սակայն ունի ձայնի ճանաչման և տեքստը բառերի վերածելու ֆունկցիա:

Գաջեթներ, որոնք թույլ կտան խուլ մարդկանց տեսնել ձայները