Ապագա զինվորները ամեն հինգշաբթի բողոքի ցույց կանցկացնեն կառավարության շենքի մոտ (տեսանյութ)

18:02 • 13.10.11

Կառավարության շենքի առջև այսօր բողոքի ցույց անցկացրին հայկական զինված ուժերում պարբերաբար տեղի ունեցող սպանություններից ու մահվան այլ դեպքերից վրդովված երիտասարդները: Նրանցից ոմանք բուհերի ուսանողներ էին և ապագա զինծառայողներ: Ակցիան կազմակերպվել է Facebook սոցիալական ցանցում։ Երիտասարդները հայտարարեցին, որ յուրաքանչյուր հինգշաբթի Կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց ցույց են անցկացնելու, մինչև սպանությունները չդադարեն և մեղավորները չստանան իրենց արժանի պատիժը:

 

Ապագա զինվորները ամեն հինգշաբթի բողոքի ցույց կանցկացնեն կառավարության շենքի մոտ (տեսանյութ)