Մի քանի օրում 20-ամյա աղջիկը պառավել է (տեսանյութ)
Բժիշկները «գլուխ են կոտրում»` հասկանալու 20-ամյա վիետնամցի աղջկա`Նգուեն Թհի Ֆիոնգի գաղտնիքը, որը մի քանի օրում վերածվել է ծեր կնոջ: Մասնագետները չեն բացառում, որ հազվագյուտ հիվանդության պատճառը ծովային մթերքներից սուր ալերգիան է: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Տուժողի խոսքով, իր մաշկն սկսել է փոխվել դեռ 2008թ., այն ժամանակ նրա դեմքը այտուցվել էր, սակայն միայն հիմա են բժիշկները համաձայնել օգնել նրան: Սկզբում նրանք կասկածել են, որ կինը թաքցնում է իր տարիքը, բայց ամուսինը հավաստել է, որ նա իր կինն է: Նույն տարում էլ կնոջ մոտ առանձնապես ծանր ալերգիկ ռեակցիաներ են եղել (նրա ամբողջ մարմինը քոր էր գալիս):
Կինը փորձել է բուժվել իր ուժերով և դեղատնից գնել է համապատասխան դեղեր, որոնք օգնել են թեթևացնել քորը, իսկ ավանդական բժշկության մեթոդներն օգնել են ազատվել դեմքի ցանից, ինչից հետո մաշկը սկսել է թուլանալ և կախվել:
Որոշ մասնագետներ կարծում են, որ հենց ավանդական մեթոդներն են առաջացրել նման արդյունք: Նաև դրա պատճառ կարող էր դառնալ երկարաժամկետ այնպիսի դեղերի օգտագործումը, որոնք պարունակում են կորտիկոիդ հորմոններ, որոնք կարող են մաշկի հիվանդության`մաստոցիտոզի առաջացման պատճառ դառնալ: Հենց այս ամենի պատճառով էլ վնասվել է կնոջ ոչ միայն դեմքի, այլև մարմնի մաշկը:
Բժիշկները կարծում են, որ ճիշտ բուժման ընթացքում հնարավոր կլինի վերականգնել մաշկի 50-70%-ը:












