iPhone 4S-ը վաճառքի հանվեց (տեսանյութ)

10:51 • 14.10.11

Apple ընկերությունն այսօր սկսել է նոր սմարթֆոնի` iPhone 4S-ի վաճառքը, որը, համարվելով նախկին մոդելի էվոլյուցիոն տեսակը, հավակնում է դառնալ Apple-ի ամենատարածված մոդելը: Այս մասին հայտնում է korrespondent-ը:

Տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ից նոր հեռախոսը կարող են գնել ԱՄՆ-ի, Կանադայի. Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի բնակիչները:

Ամսվա վերջին նոր մոդելը կվաճառվի ևս 22 երկրներում, այդ թվում`Եվրոպական երկրների մեծ մասում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ առաջին հանգստյան օրերին Apple-ը կարող է վաճառել մոտ 3 մլն iPhone 4S:

 

iPhone 4S-ը վաճառքի հանվեց (տեսանյութ)