Microsoft-ը 8.5 մլդ դոլարով գնեց Skype-ը
Microsoft ընկերությունը ձեռք բերեց Skype-ը 8.5 մլդ դոլարով, նշվում է Microsoft-ի մամուլի հաղորդագրությունում: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն:
«Skype-ը ամենահայտնի բրենդերից է: Այն սիրում են հարյուր միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Մենք անհամբերությամբ սպասում ենք Skype-ի մեր գործընկերների հետ համագործակցությանը, որի նպատակն է ստեղծել նոր հնարավորություններ` միշտ և ամենուր ընտանիքի անդամների, ընկերների, հաճախորդների և աշխատակիցների հետ կապի մեջ լինելու համար», – նշել է ընկերության ղեկավար Սթիվ Բալմերը:
Skype-ի ղեկավար Թոնի Բեյթսը կզբաղեցնի Microsoft-ում Skype-ի ստորաբաժանման նախագահի պաշտոնը և կաշխատի Սթիվ Բալմերի անմիջական ենթակայության տակ:










