Գենետիկ փոփոխությունները կնոջը օգնել են ապրել 115 տարի
Հոլանդացի գիտնականներն ուսումնասիրել են 115 տարեկան հասակում մահացած կնոջ գեները: Այս մասին հայտնում է korrespondent-ը:
Ստացված տվյալների համաձայն` երկարակյաց կնոջ ԴՆԹ-ում հայտնաբերվել են հազվագյուտ գենետիկ փոփոխություններ, որոնք էլ պաշտպանել են կնոջը ծերունական հիվանդություններից:
Դեռ ավելին` 113 տարեկան հասակում կինը մտավոր ունակությունների ստուգման թեսթ է անցել, արդյունքում` վարժությունները նա կատարել է 65-70 տարեկան կնոջ մտավոր ունակություններին հավասար:
Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ կինը չի ունեցել արյան անոթների խցանում:
Գիտնականների կարծիքով` նման հետազոտությունները թույլ կտան բացահայտել` ինչու որոշ մարդկանց գեներ օգնում են նրանց երկար ապրել:










