«Սեռական փոխարինման» թերապիան առաջարկում է սեռական ակտ հոգեբանի հետ
Պադմա Դևան ոչ սովորական հոգեբան է: Նրա հաճախորդները տարբեր տեսակի սեռական խնդիրներ ունեցող զույգեր են: Դրանց դեմ պայքարել կարելի է զգայուն մերսման, իսկ երբեմն էլ`անմիջական սեռական ակտի միջոցով, ընդ որում, հոգեբանն այս թերապիայում հանդես է գալիս ակտիվ դերում: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Այս մոտեցումը կոչվում է «սեռական փոխարինում»: Այն 50-ականններին առաջարկել են հետազոտողներ Վիլյամ Մասթերսը և Վիրջինիա Ջոնսոնը: 11 տարվա ընթացքում նրանք ուսումնասիրել են 510 ամուսնացած զույգի, 54 միայնակ տղամարդկանց և 3 միայնակ կանանց վիճակը: Հետազոտությանը միացել է նաև 54 մարդ, ովքեր հանդես են եկել սեռական զուգընկերոջ դերում: Այս կերպ ծնունդ է առել երկշաբաթյա բուժման ծրագիրը, որը խոստանում է բուժման 80 տոկոս էֆեկտիվություն:
Պադմայի խոսքով`ծրագիրն իրոք գործում է: Օրինակ, բոլոր այն հաճախորդները, ովքեր մինչև իր հետ հարաբերություն ունենալը տառապել են վաղաժամ սերմնաժայթքումից, կարողացել են երկարացնել սեռական ակտի տևողությունը` 30-60 վայրկյանից մինչև 5-10 րոպե: Իսկ հաճախորդների 90 տոկոսը, ովքեր տառապել են էրեկցիայի խնդիրներով, այլևս Վիագրայի տիպի դեղամիջոցների կարիք չեն զգում:
Սեասները անցկացվում են ոչ թե հոգեբանի աշխատասենյակում, այլ հյուրանոցի համարում: Սեանսների քանակը ինն է` երկու ժամ տևողությամբ, վճարը կազմում է 4000 ֆունտ:
Հիմնականում սեանսները սկսվում են նրանից, որ հոգեբանը փորձում է սովորեցնել հաճախորդին կենտրոնանալ զգացողությունների վրա: Այնուհետև նա հպվում է հաճախորդի ձեռքերին, դեմքին, ուսերին: Հետագայում հնարավոր է` տեղի ունանա անմիջական սեռական ակտ, որի ընթացքում հոգեբանը պարզաբանում է` ինչպես ճիշտ վարվել, միաժամանակ տալով հոգեբանական խորհրդատվություն:










