Գաղտնազերծված է նոր` վեցերորդ սերնդի BMW 3-ը (լուսանկարներ)

01:15 • 16.10.11

Գերմանական BMW ավտոկոնցեռնն աշխարհին ներկայացրեց BMW 3 Սեդանի վեցերորդ սերունդը:

Մեքենան փոխել է ոչ միայն արտաքին ոճը, այլ նաև թարմացրել է սարքավորումներն ու ավելացրել է բազմաթիվ տեխնիկական նորույթներ։ Հաղորդում է РИА Новости գործակալությունը:

Նոր մեքենան 40 կիլոգրամով թեթևացել է. նաև երկարել է 9,3 սանտիմետրով, լայնացել 4,2 սանտիմետրով:

Առաջին փուլում կվաճառվեն BMW 335i և BMW 328i համալրումներով բենզինային (306 և 240 ձիաուժ) շարժիչներով մեքենաները, որոնց գները Եվրոպայում կսկսվեն 43600 եվրոյից:


Բացի այդ նոր BMW-ն նախատեսվում է համալրել նաև դիզելային 320d մեքենաներով (նկարում կոնցեռնի ղեկավարության ստորագրություններով այդ համալրումով մեքենան է)։

Բացի այդ, նոր 320d EfficientDynamics սովորական 320d -ից կտարբերվի 164 -ի փոխարեն ավելի հզոր 184 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Դիզելային տարբերակների գները Եվրոպայում կսկսվեն 35350 եվրոյից:

Տեխնիկական նորույթների շարքում հիշարժան է շրջանաձև դիտման համակարգը, որը հնարավորություն է տալիս մեքենան և շրջակա իրադրությունը վերևից տեսնել:


Նշենք նաև կանգառման, շարքերի վերադասավորման ավտոմատ համակարգերի, ինչպես նաև ճանապարհային նշագծմանը հետևող համակարգի մասին, որը նաև վթարներից կանխարգելման գործառույթ ունի:

2012-ի աշնանը այս սերնդի սեդանների շարքում ևս մեկ նորույթ կթողարկվի` 3-Series ActiveHybrid 3 հիբրիդային BMW 3-ը։ 
 

Գաղտնազերծված է նոր` վեցերորդ սերնդի BMW 3-ը (լուսանկարներ)