ԱՄՆ-ում բջջային հեռախոսների քանակը գերազանցել է բնակչության թիվը
ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ բջջային ցանցերին միացված սարքերի քանակը գերազանցել է բնակչությանը թիվը: Նման եզրակացության է հանգել CTIA անլար կապի միջազգային ասոցիացիան` ուսումնասիրելով բջջային կապի ամերիկյան շուկան:
CTIA-ի կողմից հրապարակված զեկույցում նշվում է, որ ներկա պահին ԱՄՆ-ի տարածքում գործում է 327,6 միլիոն բջջային հեռախոս, պլանշետային համակարգիչ և նոթբուք, որոնք միացված են 2-րդ, 3-րդ և 4-րդ սերնդի ցանցերին: Միևնույն ժամանակ նշվում է, որ Միացյալ Նահանգներում և նրա անդրծովյան տարածքներում` Պուերտո Ռիկոյում, Գուամում և Վիրջինյան կղզիներում, բնակչության թվաքանակը, ըստ վերջին մարդահամարի տվյալների, կազմում է 315 միլիոն մարդ:










