Ամերիկացի բժիշկները կոչ են անում օրինականացնել մարիխուանայի օգտագործումը

13:25 • 17.10.11

Կալիֆոռնիա նահանգի բժիշկների կենտրոնական ասոցիացիան կոչ է անում օրինականացնել մարիխուանայի օգտագործումը՝ միաժամանակ ընդգծելով, որ մինչ օրս դրա բշժկական հատկությունները լավ ապացուցված չեն: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:

Ասոցիացիայի բժշկները հայտարարել են, որ մարիխուանայի օգտագործման քաղաքականության փոփոխությունը կօգնի բացահայտել դրա նոր հատկություններն ու որակները:

«Մենք կարող ենք ուսումնասիրել միայն այն, ինչ թուլատրվում է, իսկ մարիխուանայի օրինականացումը մեզ թույլ կտա իրականացնել ավելի խոր ուսումնասիրություն»,- նշվում է հայտարարությունում:
 

Ամերիկացի բժիշկները կոչ են անում օրինականացնել մարիխուանայի օգտագործումը