12-ամյա աղջկա աչքերից արտասուքի փոխարեն բյուրեղ է գալիս (տեսանյութ)

16:44 • 17.10.11

Լիբիացի 12-ամյա Հասնա Մոհամեդ Մասելմանիի աչքերից օրական յոթ անգամ արցունքի փոխարեն բյուրեղի կտորներ են գալիս: Թեև բյուրեղի կտորենրը բավական սուր են, աղջիկը ցավ չի զգում: Բժիշկներին չի հաջողվում բացատրել այս արտառոց երևույթի պատճառը:

Ինչպես հաղորդում է Pravda.ru-ն, աղջկա հայրը դիմել է ԱՄՆ և եվրոպացի մասնագետներին` խնդրելով օգնել իր դստերը: Աղջիկը լրագրողներին ինչ-որ պատմություն է պատմել սպիտակ ձիով «Աստծո պատվիրակի» մասին, որն իբր իրեն այցելել ու ասել է, որ Աստված է այդպես կամեցել, և որ բյուրեղները կդադարեն թափվել, երբ Աստված կամենա:

 

12-ամյա աղջկա աչքերից արտասուքի փոխարեն բյուրեղ է գալիս (տեսանյութ)