iPhone 4S-ը խափանումներ է առաջացնում ցանցում
Գերմանիայում նոր iPhone 4S ձեռք բերողները դժգոհում են սմարթֆոնի աշխատանքի լուրջ խափանումներից: Դժգոհության ալիքը T-Mobile բջջային օպերատորին ստիպել է իր կայքում տեղադրել հաղորդագրություն բոլոր նոր սեփականատերերի համար: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն:
«Օգտատերերից ստանում ենք մեծ թվով հարցումներ` ցանցում առկա խնդիրների վերաբերյալ. կապի ընդհատում, թույլ ազդանշան, չի ստացվում ուղարկել կարճ հաղորդագրություն: Այս խնդիրը առաջանում է, երբ նոր սմարթֆոնի մեջ դնում են ակտիվացրած սիմ քարտ, որը պաշտպանված է PIN կոդով»,- նշվում է կայքում:
Ինչպես նշում է T-Mobile-ը, խնդիրներ առաջանում են բոլոր բջջային օպերատորների մոտ, և դրանք չեն կարող ցանցում առկա խնդիրների պատճառ լինել: Բացի դրանից, խնդիրներ չեն առաջանում նախկին մոդելի` iPhone 3GS-ի և iPhone 4-ի դեպքում:
T-Mobile բջջային օպերատորը արդեն դիմել է Apple ընկերությանը խնդիրը լուծելու խնդրանքով:










