«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայ ֆերմերների առաջին համահայկական համաժողովի գլխավոր գործընկերն է
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված` հայ ֆերմերների համաժողով «Հայագրոֆորումի» գործընկերն է: Մյուս գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է:
Հյուսիսային պողոտայում երեկ տոնական միջոցառումներ են տեղի ունեցել. կազմակերպվել է գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդես:
«Հայագրոֆորումի» եռօրյա աշխատանքները նվիրված էին ոլորտում առկա խնդիրների քնարկմանը, դրանք լուծելու ուղիներին ու զարգացման հեռանկարներին: Ոլորտում առաջին անգամ կազմակերպվող համահայկական համաժողովը կարևոր հարթակ էր փորձի փոխանակման ու փոխշահավետ համագործակցության ուղիներ փնտրելու տեսանկյունից:










