Հարավկորեացի գիտնականները կոյոտ են կլոնավորել

14:40 • 18.10.11

Մի խումբ հարավկորեացի գիտնականներ, Խվան  Վու Սոկի գլխավորությամբ, հաջողությամբ 8 կոյոտ (հյուսիս–ամերիկյան վայրի շուն) են կլոնավորել։ Ինչպես գրում է բրիտանական The Telegraph պարբերականը, ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող այդ կենդանու կլոնը ստանալու համար գիտնականներն օգտագործել են վայրի կոյոտի մորթու բջջիջները։ Այդ բջիջների կորիզն ուսումնասիրողները տեղադրել են շների ձվաբջջի մեջ (ձվաբջջից նախապես հեռացվել էին շան բջջակորիզը)։ Առաջին կլոնավորված կոյոտը լույս աշխարհ է եկել հունիսի 17–ին։

Բոլոր 8 կոյոտները որսարգելոցի են հնաձնվել։ Գիտնականների խումբն այժմ աշխատում է աֆրիկյան կարմիր գայլի կլոնավորման վրա, իսկ ապագայում մտադիր է մամոնտ կլոնավորել։

 

Հարավկորեացի գիտնականները կոյոտ են կլոնավորել