Motorola-ն հրապարակեց իր նոր սմարթֆոնի լուսանկարները
Ամերիկյան Motorola ընկերությունը հրապարակել է իր նոր սմարթֆոնի` Droid RAZR-ի լուսանկարները, որի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա այսօր երեկոյան։
Դատելով լուսանկարներից, որոնք տարածել է ընկերությունը, սարքը իրենից ներկայացնելու է գերբարակ մոնոբլոկ։ Դիմացի վահանակի նեքևի հատվածում` էկրանի տակ, կա չորս սենսորային կոճակ։ Այն ունենալու է երկու տեսախցիկ` առջևի և հետևի մասում, ընդ որում, վերջինը հնարավորություն ունի վիդեո տեսագրել HD ֆորմատով։ Droid RAZR-ը կաշխատի չորրորդ սերնդի ցանցերում:
Ինչպես Motorola-ի մյուս սարքավորումները, Droid RAZR-ը կօգտագործվի Android օպերացիոն համակարգով։
Սմարթֆոնը ԱՄՆ-ու կվաճառվի հեռախոսային օպերատոր Verizon-ի հետ պայմանագրով։ Երբ կսկսիվի հեռախոսի արտահանումը, դեռ հայտնի չէ։










