Գիտնականները կուսումնասիրեն ստրիփ բարերի ազդեցությունը մարդկանց վրա

17:15 • 18.10.11

Բրիտանացի գիտնականներ Ֆիլ Հաբբարդը` Կենտայի համալսարանից, և Ռեյչել Կոլոզին` Լինկոլնի համալսարանից, ստացել են 117 հազար ֆունտ դրամաշնորհ` ստրիփ բարերի և նման այլ հաստատությունների ազդեցությունը մարդկանց վրա ուսումնասիրելու: Այս մասին գրում է Metro-ն:

Բրիտանիայի իշխանության կարծիքով` հետազոտության արդյունքները թույլ կտան ավելի կոմպետենտ լինել նման հաստատություներ բացելու համար լիցենզիա տրամադրելու հարցում: Բացի դրանից, պաշտոնայները կկարողանան ավելի լիարժեք պատկերացում կազմել նման վայրեր այցելող հաճախորդների մասին:

Հետազոտությունը կտևի մեկ տարի: Ավելի վաղ Ֆիլ Հաբբարդը ուսումնասիրել է մարմնավաճառությունն ու սեքս-արդյունաբերությունը:
 

Գիտնականները կուսումնասիրեն ստրիփ բարերի ազդեցությունը մարդկանց վրա