Կանանց խորհուրդ է տրվում ամեն օր գարեջուր խմել

19:55 • 19.10.11

Գիտնականները բացահայտել են ալկոհոլի օգտակար հատկությունների նոր ապացույցներ: Այս անգամ խոսքը գարեջրի մասին է, որը, ինչպես պարզվել է, դրական ազդեցություն է թողնում կնոջ օրգանիզմի վրա: Այս մասին հայտնում է dailymail-ը:

Քեմբրիջի համալսարանի հետազոտողները կանանց խորհուրդ են տվել գարեջուր խմել ամեն օր, որ ամրացնեն իրենց ոսկորները:
Գարեջուրը սիլիցիումի իդեալական աղբյուր է, որն անհրաժեշտ է ոսկորների ձևավորման և աճի համար:

Չնայած սիլիցիում պարունակում է որոշ բանջարեղեններում, մրգերում, այնուամենայնիվ`գարեջրի մեջ դա ամենաշատն է պարունակվում:

Սիլիցիումը, ինչպես նաև էստրոգեն հորմոնը, որը նույնպես առկա է գարեջրում, լավ ազդեցություն է թողնում կնոջ օրգանիզմի վրա:

«Այդպիսի հետազոտությունները բավական հետաքրքիր են, բայց դրանց պետք է զգույշ վերաբերվել, դրանք չպետք է ալկոհոլի չարաշահման արդարացում հանդիսանան»,- նախազգուշացնում է թագավորական քոլեջի ղեկավարը:

Կանանց խորհուրդ է տրվում ամեն օր գարեջուր խմել