Չիլիի բոլոր պատգամավորները iPad կստանան

11:27 • 19.10.11

Չիլի կոնգրեսի 120 պատգամավորներից յուրաքանչյուրը կստանա մեկական iPad պլանշետ: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը:

Որոշման նպատակն է բարձրացնել պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը: Պլանշետների միջոցով պատգամավորները կկարողանան հեռակա կերպով մասնակցել օրինաստեղծ գործընթացներին:

Պլանշետի գույնը` սև թե սպիտակ, ընտրում են պատգամավորները:

Պատգամավորներից մի քանիսը դժգոհել են, որ խորհրդարանը գումար է վատնել պլանշետներ գնելու համար: Ովքեր ցանկանում են iPad օգտագործել, պետք է իրենց գումարով գնեն դրանք:

Չիլիի բոլոր պատգամավորները iPad կստանան