Առողջ երեխան պետք է հիվանդանա. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները առողջ երեխա են համարում նրան, ով նախադպրոցական տարիքում տարվա ընթացքում 6-8 անգամ հիվանդանում է վիրուսային այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են սուր շնչառական վիրուսային ինֆեկցիան և հարբուխը: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Դա երեխայի իմունիտետի նորմալ զարգացման նշան է:
Երեխան ծանոթանում է այն աշխարհ հետ, որտեղ ապրում են վիրուսներ և մանրէներ:
Այն երեխաները, ովքեր չեն հիվանդանում, ունենում են թույլ իմունային համակարգ և հետագայում, հարբուխի փոխարեն, կարող են ավելի ծանր հիվանդություններ ձեռք բերել:










