Մուամար Կադաֆիի սպանության լուրը դարձել է Twitter-ի ամենաքննարկվող թեման
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի սպանության լուրը, որ տարածվել է այսօր, գրավել է Twitter օգտագործողների ուշադրությունը: Թեև լրատվամիջոցները տարածել են սպանված Կադաֆիի նկարը, նախկին առաջնորդի մահվան լուրը պաշտոնապես չի հաստատվել:
Twitter-ի թրենդներում (ամենաքննարկվող թեմաներ) հայտնվում են այն բառերը, որոնք առավել հաճախ են օգտագործվում գրառումներում (նվազագույնը՝ ժամում 10-20 հազ. անգամ):
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, միկրոբլոգային ծառայությունն ունի արդեն ավելի քան 200 մլն օգտագործող, իսկ օրական հրապարակվող գրառումների թիվն անցնում է 250 միլիոնը:










