iPhone 4S-ը Հայաստանում պաշտոնապես կներկայացվի մինչև այս դեկտեմբեր
iPhone 4S-ը Հայաստանում, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կներկայացվի մինչև տարեվերջ: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտնեց Հայաստանում iPhone-ի գծով արտադրող Apple ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Orange Armenia ընկերության վաճառքի գծով տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, ինչպես iPhone-ի բոլոր պաշտոնական մեկնարկների ժամանակ, Orange Արմենիան հայտարարությունը կանի Apple-ի հետ համատեղ:










