Hi-Line ծառայության նոր անսահմանափակ սակագնային փաթեթ՝ «Մեգա Best»

11:59 • 20.10.11

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) ներդրել է Hi-Line ծառայության «Մեգա Best» 512կբ/վ թողունակությամբ նոր անսահմանափակ սակագնային փաթեթ: Վերը նշված անսահմանափակ ՍՓ-ի ամսավճարը կազմում է 3000 դրամ: Ֆիզիկական և իրավաբանական անձիք, կնքելով համապատասխան պայմանագիր, կստանան անվճար ADSL-մոդեմ և ծառայությունից առաջին ամիսն անվճար օգտվելու հնարավորություն:

«ԱրմենՏել» ընկերությունը, որպես կապի միասնական օպերատոր, հեռահաղորդակցության շուկայում ինտերնետի զարգազման և նոր մտքերի իրականացման առաջատարն է: «Մեգա Best» սակագնային փաթեթը վերը նշվածի վառ օրինակներից մեկն է: Այժմ Հայաստանի բնակիչները կարող են միանալ կայուն, որակյալ և ամենակարևորը մատչելի Beeline ինտերնետին առանց որևէ ծախսի: Վստահ եմ, որ մեր հաճախորդները կգնահատեն կայուն արագությամբ և մատչելի գնով Ինտերնետում աշխատելու հարմարավետությունը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Մեգա Best» անսահմանափակ սակագնային փաթեթին կարող են միանալ ինչպես նոր, այնպես էլ հին բաժանորդները, եթե վերջիններիս մոտ չի ավարտվել գործող պայմանագրով նախատեսված պայմանգիրը չխզելու ժամկետը: Պայմանագրի գործողության ողջ ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող «Մեգա» սակագնային փաթեթ: Պայմանագրի կնքմանը հաջորդող 18 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա Best» սակագնային փաթեթի և Hi-Line 512 սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը:
 

Hi-Line ծառայության նոր անսահմանափակ սակագնային փաթեթ՝ «Մեգա Best»