ՀԱԷԿ-ի՝ աշխատանքից ազատման դիմում ներկայացրած 158 աշխատակիցների հարցը պարզ կլինի վաղը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած 158 աշխատակիցների վերաբերյալ որոշում կկայացվի հոկտեմբերի 21-ին, երբ կլրանա նրանց պատասխանելու՝ օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը: Այս մասին Tert.am-ի թղթակցին հայտնեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը: Նրա խոսքով՝ այդ աշխատակիցների հարցն այսօր քննարկվել է ՀԱԷԿ-ի տնօրինությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին նշված աշխատակիցները աշխատանքից ազատման դիմում էին ներկայացրել՝ պահանջելով գնաճի հետ պայմանավորված 50 տոկոսով բարձրացնել իրենց աշխատավարձերը:










