Orange Armenia-ն ներկայացրեց «Դելֆին», «Պանտերա» և «Թիթեռ» առաջարկները

14:54 • 20.10.11

«Այսօր Orange-ը հանդես է գալիս Հայաստանի համար նոր առաջարկով ձայնային ծառայությունների բաժանորդների համար, որը եվրոպական շունչն է բերում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտ»,- նշեց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան՝ ներկայացնելով ընկերության «Դելֆին», «Պանտերա» և «Թիթեռ» առաջարկները:

Նրա խոսքով՝ այդ առաջարկները նորություն են ԱՊՀ շուկայում ընդհանրապես, քանի որ դրանցով տրամադրվում են «բոլորը մեկում» փաթեթներ, մինչև 100 տոկոսով սուբսիդավորում բարձրակարգ հեռախոսների ձեռքբերումը: Դյութուան հիշեցրեց, որ Orange Armenia-ն առաջինն էր Հայաստանում, որ սկսեց սուբսիդավորել լայնաշերտ ինտերնետի մոդեմների ձեռքբերումը:

Ընկերության վաճառքի գծով տնօրեն Արսեն Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ վերոհշյալ առաջարկները դժվար էր ներդնել ընկերության գործունեության սկզբում (2009թ. նոյեմբեր), քանի որ անհրաժեշտ էր ունենալ բաժանորդների բավարար բազա: Ըստ նշված փաթեթների՝ առաջարկվելու են 29 մոդելի հեռախոսներ, և դրանց թիվը մեծանալու է:

Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե շուկայում մասնաբաժնի մեծացման ի՞նչ ակնկալիքներ ունի Orange Armenia-ն այս առաջարկների հետ կապաված, Դյութուան նշեց, որ ուսումնասիորությունների համաձայն՝ տասնյակ հազարավոր մարդիկ հետաքրքված են դրանցով, նաև նրանք, ովքեր օգտվում են ընկերության այլ սակագնային պլաններից:

Երեքն փաթեթներն էլ ունեն տարբերակված` 4000, 6000, 10000 և 20000 դրամ սակագնային պլաններ:

Այսպես, «Orange Դելֆինը» նրանց համար է, ովքեր սիրում են շատ խոսել: Դելֆինի բոլոր սակագնային պլաններում ներառված են րոպեներ Orange-ի բաժանորդների հետ խոսելու համար (1000-ից 5000` կախված սակագնային պլանից) և րոպեներ տեղական այլ ցանցեր զանգահարելու համար (100-ից 1000 րոպե): «Orange Դելֆինի» բաժանորդները, ամսական ներառված րոպեները սպառելուց հետո ցանցի ներսում կխոսեն 5, իսկ ցանցից դուրս` 35 դրամ/րոպե սակագնով:

«Orange Պանտերան» բջջային ինտերնետի սիրահարների համար է: Այս բաժանորդագրության բոլոր սակագնային պլաններում բաժանորդները կստանան հայտնի սոցիալական ցանցերում (facebook.com, odnoklassniki.ru, vkontakte.ru, hayland.am, linkedin.com և twitter.com) անսահմանափակ շփվելու հնարավորություն, ինչպես նաև կստանան 200-ից 5000 մեգաբայթ ինտերնետից օգտվելու համար, 200-5000 SMS ցանցի ներսում ու նույնքան SMS` այլ ցանցերի բաժանորդներին և արտերկրի ընկերներին գրելու համար: Պանտերայի սակագնային պլանները ներառում են նաև 1000-ից 5000 րոպե անվճար խոսելաժամանակ Orange ցանցի ներսում: «Orange Պանտերա»-ի բաժանորդները նույնպես անվճար րոպեները սպառելուց հետո ցանցի ներսում կխոսեն 5, իսկ ցանցից դուրս` 35 դրամ/րոպե սակագնով:

«Orange Թիթեռ»-ը նրանց համար է, ովքեր չեն ցանկանում նախապես ընտրել հեռահաղորդակցվելու իրենց եղանակը և ուզում են ազատ լինել` օգտագործելու ամսական վճարը: Այս բաժանորդագրության հետ կարելի է ստանալ 1000-ից 5000 անվճար րոպե ցանցի ներսում, իսկ ամսական վճարն ամբողջությամբ օգտագործել շարժական կապի այլ ծառայություններից օգտվելու համար:

Orange-ը չի սահմանափակվել միայն նոր սակագնային պլաններով: Ընդառաջ գնալով շուկայի ակնկալիքներին` ընկերությունն առաջարկում է ամենանորաոճ հեռախոսներն ու սմարթֆոնները ձեռք բերել լավագույն գնով` ընդհուպ մինչև 1 դրամով: Միանալով Orange-ի «Դելֆին», «Պանտերա» կամ «Թիթեռ» ամսական բաժանորդագրություններից մեկին 12 կամ 24 ամսով` կարելի է ձեռք բերել, օրինակ, Nokia X3-02 մոդելը` սկսած 1 դրամից, HTC Sensation-ը` սկսած 140,000 դրամից, HTC Wildfire S-ը` սկսած 1 դրամից, iPhone 4-ը` սկսած 180,000 դրամից և այլն:

Մինչև խանութ այցելելը բաժանորդները կարող են ծանոթանալ հեռախոսների առաջարկվող պորտֆոլիոյին, ինչպես նաև ինքնուրույն արագորեն ընտրել ամենահարմար սակագնային պլանի և հեռախոսի մոդելի լավագույն համադրությունը հատուկ առցանց գործիքի միջոցով` այցելելով www.orangearmenia.am/mobile/every-month էջը:
 

Orange Armenia-ն ներկայացրեց «Դելֆին», «Պանտերա» և «Թիթեռ» առաջարկները