Orange Armenia-ի ներդրումները կկազմեն 150 մլն եվրո

15:18 • 20.10.11

Orange Armenia-ի աշխատանքներն ընթանում են ըստ գործարար ծրագրի, ներդրումներ են կատարվում, սակայն շահույթի մասին դեռ վաղ է խոսել,- այսօրվա ասուլիսում նշեց Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Նրա խոսքով՝ եվրոպական երկրների շուկաներ մուտք գործող հեռահաղորդակցության 3-րդ օպերատորները սովորաբար սկսում են շահույթ ստանալ աշխատանքի 4-5-րդ տարում, սակայն «մեր արդյունքն ավելի բարձր կլինի»: Դյութուան հայտնեց, որ 2012թ.-ին ընկերության ներդրումները կկազմեն 150 մլն եվրո:

Orange Armenia-ի ներդրումները կկազմեն 150 մլն եվրո