Samsung-ն Apple-ից առաջ անցավ վաճառված սմարթֆոնների քանակով

14:46 • 21.10.11

Samsung ընկերությունը եռամսյակի տվյալով վաճառված սմարթֆոնների քանակով առաջ է անցել Apple-ից: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով անանուն աղբյուրի:

Միևնույն ժամանակահատվածում Samsung-ը վաճառել է 20-30 մլն սմարթֆոն, Apple-ը` 17.07 մլն: Երրորդ տեղում կրկին Nokia-ն է` 16.8 մլն: Ընդ որում, Nokia-ն դեռ շարունակում է մնալ բջջային հեռախոսներ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերությունը:

Լուրը պաշտոնապես չի հաստատվել, իսկ Samsung-ն իր արտադրանքի վաճառքի ծավալները չի բացահայտում:
 

Samsung-ն Apple-ից առաջ անցավ վաճառված սմարթֆոնների քանակով