2013թ.–ին կարտադրվեն 100 դոլարից էժան սմարթֆոններ

20:56 • 21.10.11

Հարյուր դոլարից էժան սմարթֆոններ կսկսեն արտադրվել 2013թ.–ին։ Այս մասին ասել է Arm Holdings–ի գլխավոր տնօրեն Ուորեն Իսթը՝ ընկերության Cortex А7 նոր չիպը ներկայացնելիս։ Ըստ «Վեդոմոստի»–ի՝ նոր չիպը 5 անգամ փոքր և նույնքան արդյունավետ է անալոգներից, և շուկայում կհայտնվի առաջիկա երկու տարում։ Իսթը ոչինչ չի ասել նոր չիպի գնի մասին, սակայն հայտարարել է, որ սմարթֆոնների գների նվազման շնորհիվ ևս 1 մլրդ մարդ կմիանա ինտերնետին։

Սմարթֆոններն առանց այդ էլ արագ են էժանանում՝ շուկայից դուրս մղելով սովորական բջջային հեռախոսները։ Gartner–ի տվյալներով, համաշխարհային շուկայում սմարթֆոնների բնեղեն վաճառքների ծավալները այս տարվա յուրաքանչյուր եռամսյակ նախորդ տարվա համապատասխան եռամսյակների համեմատ աճել են 75-85%–ով, իսկ բաժինն անցել է 25%–ից։

Mobile Research Group–ի առաջատար վերլուծաբան Էլդար Մուրթազինի կանախատեսմամբ 2010թ.–ի առաջին կիսամյակում սմարթֆոնների բաժինը բջջային սարքավորումների ռուսաստանյան շուկայում կկազմի 30–33%, այն դեպքում, երբ այդ ցուցանիշը 2010թ.–ի առաջին կիսամյակում 9% էր, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 18%։

 

2013թ.–ին կարտադրվեն 100 դոլարից էժան սմարթֆոններ