Ցուկերբերգը` ամենաերիտասարդ հաջողակ գործարար
Facebook խոշորագույն սոցիալական ցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը Fortune պարբերականի վարկածով գլխավորել է ամենահաջողակ երիտասարդ ձեռնարկատերերի ցուցակը:
Երեք տարի շարունակ Fortune 40 under 40 վարկանշային աղյուսակում ընդգրկված են միայն 40 տարեկանից ցածր տարիք ունեցող ձեռնարկատերերը:
2009 և 2010թթ. Ցուկերբերգը զբաղեցնում է աղյուսակի 2-րդ տեղը: 2009թ. պարբերականը առաջին տեղը շնորհել էր Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջին և Սերգեյ Բրինին, իսկ 25-ամյա Ցուկերբերգը դարձավ ցանի ամենաերիտասարդ մասնակիցը:
2010թ. առաջին տեղը զբաղեցրել է Netscape ընկերության հիմնադիր Մարկ Անդրեսսենը: Տարիքային սահմանափակման պատճառով` այս տարի նա աղյուսակից դուրս է մնացել, և առաջին տեղը բաժին է հասել 27-ամյա Ցուկերբերգին:
Պարբերականը նշում է նրա այնպիսի ձեռքբերումներ, ինչպիսիք են 800 միլիոնանոց օգտատերերի առկայությունը, իսկ սոցիալական ցանցի գինը հասնում է 50 մլդ դոլարի:
Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում Facebook-ի հիմնադրիրը իր կարողությունը 6.9 մլդ դոլարից հասցրել է 17.5 մլդի և ամերիկացի միլիարդատերերի ցանկում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:










