Քվանտային լևիտացիայի դիտարժան ներկայացումը Բալթիմորի ցուցահանդեսում (տեսանյութ)

23:23 • 22.10.11

Առարկաներ, որոնք առանց որևէ տեսանելի աջակցության օդում են. արդյո՞ք կա ավելի լավ միջոց, որ հասարակ մարդը «շոշափի» քվանտային ֆիզիկան:

Բալթիմորում այս երևույթը ներկայացվեց ամերիկյան գիտա-տեխնիկական կենտրոնների ասոցիացիայի կողմից կազմակերպած ցուցահանդես-կոնֆերենցիայի ժամանակ: 

MIGnews-ի հաղորդմամբ՝ Թել-Ավիվի համալսարանի գիտնականները մի քանի փորձեր էին կատարել, որոնք բացահայտել էին գերհաղորդիչների անսովոր հատկությունները` քվանտային կլանումը և քվանտային լևիտացիան։

 Ֆիզիկոսներն ուսումնասիրել էին, թե ինչպես են մագնիսական դաշտերում՝ պայմանավորված որոշակի պայմաններով, փոխվում գերհաղորդիչ մարմինների հատկությունները:

Այս, ի սկզբանէ՝ գիտական աշխատանքից ծնվել էր հետաքրքրական կիրառական նախագիծ՝ Quantum levitation-ը։

 Գիտնականները վերոհիշյալ հետազոտությունների հիման վրա ստեղծել են կրթական և ճանաչողական հետաքրքրաշարժ հավաքածու, ինչն էլ բալթիմորյան ցուցահանդես-կոնֆերենցիայի ժամանակ մեծ հետաքրքրություն առաջացրեց: 

 


 

 

Քվանտային լևիտացիայի դիտարժան ներկայացումը Բալթիմորի ցուցահանդեսում (տեսանյութ)