iPhone 4S-ն արդեն Հայաստանում է
Նոր iPhone 4S-ը, որը վաճառքի հանվեց Apple ընկերության նախկին ղեկավար Սթիվ Ջոբսի մահվանից գրեթե 10 օր հետո՝ հոկտեմբերի 14-ին, այսօրվանից արդեն հասանելի է նաև հայ սպառողներին՝ շնորհիվ iPhone.am խանութ-սրահի:
iPhone 4S-ը տեսքով չի տարբերվում նախորդ սերնդի iPhone 4-ից, բայց առանձնանում է իր հզորությամբ: Նոր iPhone-ն աշխատում է A5 երկմիջուկային բջջային չիպով, որն արդեն օգտագործվում է iPad 2-ում: Սարքի գրաֆիկական համակարգի արտադրողականությունը, Apple-ի հավաստամբ, iPhone 4-ի համեմատ 7 անգամ ավելի է:
iPhone 4S–ի ֆոտոխցիկի հնարավորությունը նունպես ավելի մեծ է՝ 8 մեգապիքսել: Այն թույլ է տալիս տեսաձայնագրում իրականացնել 1080p հնարավորությամբ, իսկ AirPlay տեխնոլոգիայի միջոցով պատկերը փոխանցել հեռուստացույցի մեջ: iPhone 4S-ն աշխատում է ինչպես GSM, այնպես էլ CDMA ցանցերում: Նոր սարքում ներդրված է Siri ֆունկցիան, որը հնարավորություն է տալիս «շփվել» սմարթֆոնի հետ ձայնի օգնությամբ, նույնիսկ SMS «թելադրել»՝ առայժմ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով: iPhone 4s-ը ևս հանդես կգա երկու գույնով՝ սև և սպիտակ: Այն կներկայացվի երեք՝ 16GB, 32GB և 64GB ներքին հիշողությամբ:
iPhone 4S-ը վերջին արտադրանքն է, որի թողարկման վրա աշխատել է Apple ընկերության նախկին ղեկավար Սթիվ Ջոբսը:










