Սթիվ Ջոբսը երազում էր փոխել հեռուստաարտադրությունը
Սթիվ Ջոբսը երազում էր թողարկել այնպիսի սարք, որը կփոխեր հեռուստատեսությունն այնպես, ինչպես iPod-ը փոխեց երաժշտության արտադրությունը: Այս մասին վկայում է նրա առաջին պաշտոնական կենսագրությունը, որը վաճառքը մեկնարկել է այսօր:
Փորձագետները վաղուց խոսում են այն մասին, որ Apple-ն աշխատում է սեփական հեռուստացույցի վրա, սակայն պաշտոնապես այս լուրերը դեռևս չեն հաստատվել:
Այժմ ընկերությունը վաճառում է միայն Apple TV, որը միանում է հեռուստացույցին և թույլ տալիս դիտել Apple iTunes Store-ից գնել ֆիլմեր, սերիալներ և այլն:
Կենսագիր Ուոլտեր Այզեկսոնը գրում է, որ Ջոբսի պատկերացրած հեռուստացույցը զարմանալիորեն հեշտ է օգտագործման համար: «Այն կսինխրոնիզացվի iCloud-ի հետ ու կունենա շատ պարզ ինտերֆեյս»,-նշել է Ջոբսը:
Ամպային iCloud ծառայությունը պաշտոնապես գործարկվել է հոկտեմբերի 12-ին, այն թույլ է տալիս Apple-ի ցանկացած սարքից դիտել iTunes Store-ից գնված ֆիլմերը, երգերը և այլն:
The Washington Post-ը գրում է, որ Apple ընկերության հիմնադիրը հետաքրքրված է եղել նաև iPad-ի էլեկտրոնային դասագրքերով և 4-րդ սերնդի բջջային ցանցերով:
PCNews.am










