Ճապոնացիները ցուցադրել են աշխարհի ամենամեծ 3D-էկրանը (տեսանյութ)

17:07 • 25.10.11

JVC Kenwood ընկերությունն ու Ճապոնիայի ինֆորմացիոն ու հաղորդակցական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը (NICT) ստեղծել են ռեկորդային չափի 3D-էկրան, որի անկյունագիծը 200 դյույմ է:

Պատկերն էկրանի վրա կառուցվում է 57 պրոյեկտորներից կազմված բարդ համակարգի միջոցով: Ստացված նկարի կետայնությունը կազմում է 1920×1080 պիքսել (Full HD ֆորմատ): Ընդ որում՝ ստերեոսկոպիկ էֆեկտը տեսանելի է առանց հատուկ անկոցների:

DigInfo TV-ի փոխանցմամբ՝ համակարգը թույլ է տալիս դիտել 3D-պատկերներ 57 տարբեր կետից:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, ներկայացված համակարգը դեռ կատարելագործման կարիք ունի: Ճապոնացիները ծրագրում են պրոյեկտորների քանակը հասցնել 200-ի, բացի այդ` խնդիր է նաև համակարգի ծանրությունը. այն կշռում է մոտ 500 կգ:

 

Ճապոնացիները ցուցադրել են աշխարհի ամենամեծ 3D-էկրանը (տեսանյութ)