Արտեմ Օգանովը` ԽՍՀՄ-ից դուրս հաջողության հասածների top 50-ում` ըստ Forbes-ի

03:38 • 25.10.11

Հայազգի 36-ամյա Արտեմ Օգանովը Նյու Յորքի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության ֆակուլտետի պրոֆեսոր է: Forbes ամսագիրը նրան ընդգրկվել է Ռուսաստանից մեկնած, հաջողությամբ միջազգային հանրությանն ինտեգրված և դրսում մեծ հաջողությունների հասած 50 մարդկանց  վարկանշային աղյուսակում:

Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթը` Forbes-ը սույն սանդղակը կազմելիս չի առանձնացրել Ռուսաստանից և ԽՍՀՄ այլ երկրներից արտագաղթածներին:

Նշենք, որ Արտեմ Օգանովը ավարտել է Մոկվայի պետական համալսարանը, թեկնածուական աստիճանը ստացել է Լոնդոնում, իսկ դոկտորականը պաշտպանել է Ցյուրիխում: Դասավանդել է Անգլիայի, Շվեյցարիայի, Չինաստանի, Ռուսաստանի համալսարաններում:

Նա մշակել է քիմիական բանաձևով բյուրեղների կանխատեսման մեթոդը: Արտեմ Օգանովը դարձել է աշխարհում ամենից հաճախ մեջբերվող և ամենահայտնի «տեսաբան-հանքայնաբաններից» մեկը:

 

Արտեմ Օգանովը` ԽՍՀՄ-ից դուրս հաջողության հասածների top 50-ում` ըստ Forbes-ի