Էկզոկմախքը անդամալույծներին թույլ կտա քայլել (տեսանյութ)

13:25 • 26.10.11

Ամերիկացի գիտնականների մշակած էկզոկմախքը անդաալույծ մարդկանց վերադարձնում է տեղաշարժվելու ունակությունը: Այս մասին հայտնում է meddaily.ru-ն:

Նոր սարքը, որի անվանումը Exoskeleton Robot է, ներկայացվել է Լոնդոնի ժամանակակից տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում: Այն իրենից ներկայացնում է կոստյում, որը հաշմանդամը հագնելով, կկարողանա տեղաշարժվել:

Էկզոկմախքը օգտագործում է interface, որը հիմնված է ժեստեր ճանաչելու վրա, սնուցումը իրականացվում է մարտկոցների հաշվին: Սենսորային հատուկ սարքերը արձագանքում են մարդու նույնիսկ ամենափոքր շարժումներին: Նոր սարքը հավանաբար կթողարկվի 2013թ.:

 

Էկզոկմախքը անդամալույծներին թույլ կտա քայլել (տեսանյութ)