Մաթեմատիկոսները կանխատեսել են ԱՄՆ-ի ապագա ընտրությունների ելքը
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման 2012 թ. կայանալիք ընտրություններին կհավաքի ընդամենը 43.5 տոկոս ձայն, ինչը բավարար չէ ևս 4 տարի երկիրը ղեկավարելու համար: Նման կանխատեսում է արել Յելսի համալսարանի դասախոս Ռեյ Ֆեյրը իր մաթեմատիկական մոդելի շնորհիվ: Այն վերջնական տեսքի են բերել IHS Global Insight խորհրդատվական ընկերության մասնագետները: Այս մասին գրում է РБК daily-ն:
Չի բացառվում, որ Օբամային փոխարինի սևամորթ հանրապետական Հերման Քեյնը:
Ֆեյրը իր ունիվերսալ բանաձևը ներկայացրել էր դեռ 2002 թ., որի օգնությամբ վերլուծաբանները սովորեցին կանխատեսել ընտրություների արդյունքները` մի քանի տոկոս սխալվելու հավանականությամբ: Հաշվարկի հիմքում դրվում է մակրոտնտեսական վիճակագրությունը:
Մասնավորապես հաշվի է առնվում բնակչության իրական եկամուտը և գործազրկության մակարդակը: Մասնագետների կարծիքով, որպեսզի Օբաման հաղթի ընտրություններին, պետք է ապահովի էկոնոմիկայի 4-տոկոսանոց աճ և կրճատի գործազրկությունը 7.5 տոկոսով, ինչը գրեթե իրատեսական չէ:
Իսկ հանրապետական սևամորթ թեկնածուն կողմնակիցների ավելի ու ավելի մեծ բանակ է ձեռք բերում: Եթե մի քանի ամիս առաջ նրան ձայն տվողների թիվը կազմում էր 5 տոկոս, այսօր նրա օգտին պատրաստ է քվեարկել դեմոկրատների յուրաքանչյուր երրորդ հակառակորդ:










