«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ընդլայնում ու վերազինում է բջջային հեռախոսացանցը

14:13 • 26.10.11

Հոկտեմբերից մինչև 2012թ. հունվարի կեսն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բջջային հեռախոսացանցի ընդլայնման, զարգացման և վերազինման մեծածավալ աշխատանքներ` ցանցի թողունակությունը մեծացնելու և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով:

Ցանցի վերազինման աշխատանքները հիմնականում կիրականացվեն ոչ ծանրաբեռնված ժամերին: Սակայն մնացած ժամանակահատվածներում նույնպես զանգեր կատարելիս և ստանալիս, ինչպես նաև այլ ծառայություններից օգտվելիս հնարավոր են կարճատև դժվարություններ:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը` հնարավոր անհարմարությունների համար:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ընդլայնում ու վերազինում է բջջային հեռախոսացանցը