Facebook-ը «սերվերային ֆերման» Հյուսիսային բևեռի մոտ կկառուցի

22:29 • 27.10.11

Facebook ընկերությունը հսկայական թվային կենտրոն կկառուցի շվեդական Լուլեո քաղաքում, որը Հյուսիսային բևեռից շուրջ 100 կմ է հեռաու:

MIGnews-ի հաղորդմամբ` «Սերվերների բազմացման ֆերման» առաջինն է Facebook-ի թվային կենտրոններից, որ տեղակայվում է ԱՄՆ տարածքից դուրս: Այն 11 ֆուտբոլային դաշտերի չափ տարածք կգրավի, իսկ էներգիայի ծախսը հավասար կլինի 50 հազարանոց քաղաքի էլէկտրականության ծախսատարությանը:
Նոր կենտրոնը էլեկտրականությամբ ապահովելու համար Facebook-ը տարեկան կծախսի 45 միլիոն ֆունտ, և սա այն պարագայում, որ էլեկտրականության արժեքը Լուլեոյում բավականին ցածր է` այն արտադրվում է համանուն գետի վրա կառուցված ՀԷԿ-ից:

Տեղի ընտրությունը պատահական չէ և անմիջականորեն կապված է էներգախնայողության հետ: Բանն այն է, որ Լուլեոյի օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է ընդամենը +2 աստիճան: Սա նշանակում է, որ հսկայական թվային կենտրոնի հովացման ծախսերը մինիմալ կլինեն` կոգտագործվի միայն բնական օդի հոսքը:

Այսպիսով Facebook-ը կկարողանա մեծ խնայողություն կատարել միայն հովացման հաշվին: Գաղտնիք չէ, որ սերվերները` այդ թվում և սոցիալական ցանցերի օգտատերերի տվյալները վերամշակող, ունեն մեկ առանձնահատկություն, դրանք չափազանց շատ ջերմություն են արտազատում:

 

Facebook-ը «սերվերային ֆերման» Հյուսիսային բևեռի մոտ կկառուցի