Երկրի բնակչությունը այս ամսվա վերջին կդառնա 7 միլիարդ. ՄԱԿ
Արդեն 2011 թվականի հոկտեմբերի վերջին Երկիր մոլորակի բնակչությունը կդառնա 7 միլիարդ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի ամենամյա զեկույցում, որում նաև նախազգուշացում կա`բնակչության աճը լուրջ խնդիրներ է դնում մարդկության առջև:
BBC-ն հաղորդում է, որ ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով՝ այդ խնդիրների հաղթահարման նպատակով անհրաժեշտ է ավելի շատ հնարավորություններ ստեղծել երիտասարդների համար, բարելավել կրթական համակարգը զարգացող երկրներում, վերահսկել ծնելիությունը և հոգ տանել ջրային ռեսուրսների մասին:
Ի դեպ, դեռ 10 տարի էլ չի անցել այն օրից, երբ Երկիր մոլորակի բնակչությունը կազմում էր 6 միլիարդ մարդ:











