Բրիտանացին թեթևացրել է իր կյանքը` սմարթֆոնը տեղադրելով ուղիղ ձեռքի մեջ
50-ամյա բրիտանացին թեթևացրել է իր կյանքը` պրոթեզի մեջ տեղադրելով Nokia C7 սմարթֆոն: Այս մասին գրում է The Daily Mail բրիտանական պարբերականը:
Այժմ Թրևոր Փրիդոն կկարողանա պատասխանել զանգերին` ձեռքը մոտեցնելով ականջին և առանց որևէ դժվարության ուղարկել հաղորդագրություններ ընկերներին և հարազատներին: Ընդհանուր առմամբ, հեռախոսից օգտվելը դարձել է ավելի հարմար և անվտանգ:
Հեռախոսի հարմարանքով պրոթեզը պատրաստվել է 5 շաբաթում Nokia-ի մասնագետների և փորձագետ- պրոթեզավորողների կողմից:
Փրիդոն ծնվել է առանց ձախ ձեռքի և մանկուց սովոր է պրոթեզի: Սակայն ֆիզիկական արատը նրան թույլ չէր տալիս օգտագործել բջջային հեռախոս, հատկապես որ նա գերադասում է սմարթֆոններ, որոնց կիրառությունն ավելի բարդ է:
«Երևի սա պատմության մեջ առաջին դեպքն է,- ասել է Փրիդոն,- այժմ իմ հայտնագործության շնորհիվ բջջային հեռախոսների բոլոր հնարավորությունները հասանելի կլինեն նաև հաշմանդամներին»:










