Ալկոհոլի հանդեպ սեր ունեցող կանայք երկար են ապրում, սրտի կաթվածից հազվադեպ են մահանում

13:39 • 28.10.11

Ալկոհոլը նվազեցնում է կանանց` սրտի կաթվածից մահանալու վտանգը, իսկ խմիչքի հանդեպ սեր ունեցող կանայք ավելի լավ են դիմադրում դրան: Այս մասին նշվում է ամերիկացի գիտնականների զեկույցում, որը հրապարակվել է «Սրտաբանության ամերիկյան պարբերական»-ում:

Գիտնականները հարցումներ են անցկացրել ավելի քան 1200 կանանց շրջանում, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել սրտի կաթվածով: Նրանք պարզել են, թե կանայք ինչ կյանք են վարել մինչև հիվանդանոց ընկնելը և արդյոք օգտագործում են ալկոհոլ:

Հարցվածներից մահացել է ալկոհոլ չօգտագործողների 44 տոկոսը,մահացածների 25 տոկոսը նրանք են, ովքեր ամիսը մի քանի անգամ խմել են և ընդամենը 18 տոկոս են կազմել հաճախակի խմողները:

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ ալկոհոլը նվազեցնում է սրտի կաթվածով մահանալու հավանականությունը 35 տոկոսով:

«Հետաքրքիրն այն է, որ մենք տարբեր տեսակի խմիչքների մեջ տարբերություն չենք տեսել»,- պատմել է Հարվարդի համալսարանի փորձագետ Ջոշաու Ռոսենբունը:

Մահացության դեպքերը կրճատվել են` անկախ այն հանգամանքից, կանայք գինի են խմել, գարեջուր թե լիկյոր:

Ալկոհոլի հանդեպ սեր ունեցող կանայք երկար են ապրում, սրտի կաթվածից հազվադեպ են մահանում