Աստղագետները ճշտել են գալակտիկաների բախումների և միաձուլումների հաճախականությունը (տեսանյութ)
Մեծ գալակտիկաներն իրար բախվում են մոտավորապես 9 միլիարդ տարին մեկ անգամ, իսկ նրանց փոքր «եղբայրները»` փոքր և գաճաճ գալակտիկաները, հանդիպում են իրենց նմաններին կամ մեծ եղբայրներին 3 անգամ ավելի հաճախ: Այս մասին ամերիկացի աստղագետները գրում են Astrophysical Journal-ում:
Գիտնականները 57 տեսակ բախումներ են առանձնացրել և դրանցից յուրաքանչյուրը վիրտուալ կերպով լուսանկարել են 10 տարբեր կողմերից:
РИА Новости-ն հաղորդում է, որ նրանք այդ պատկերները գործածել են որպես «կաղապար», որը թույլ կտա միանշանակ որոշել բախվում են գալակտիկաները, թե բախվելուց հետո «բաժանվում»: Ապա աստղագետները ստացված կաղապարները կիրառել են «Հաբբլ» արբանյակային աստղադիտակից և Հավայան կղզիների Կեկա աստղադիտարանից ստացված AEGIS, COSMOS, GOODS և DEEP2 հեռավոր գալակտիկաների լուսանկարների հավաքածուների վերլուծություն համար:
Այսպիսով, գիտնականները մոտ 1000 հնարավոր բախում են հայտնաբերել և հաշվարկել են դրանց մոտավոր հաճախականությունը:










